Էրդողան. «Լիբանանում խաղաղապահ գործողությանը մասնակցելը պատմական առալեքություն է մահմեդական երկրների համար»

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը երեկ Ստամբուլում ասել է, որ Լիբանանում խաղաղապահ գործողությանը մասնակցելը մահմեդական երկրների համար պատմական նշանակություն ունեցող առալեքություն է:

Էրդողանի խոսքերով, Լիբանանում խաղաղապահ գործողություններին մասնակցող մահմդեդական երկրների թիվը առնվազն չպետք է զիջի եվրոպական երկրներին:

«Եթե 22 եվրոպական երկիր է մասնակցելու, ուրեմն առնվազն այդքան մահմեդական երկիր պետք է նույնպես մասնակցի»,- ասել է Էրդողանը:

Էրդողանը երեկ ելույթ է ունեցել Մահմեդական համագումարի երիտասարդական հավաքի կենտրոնի բացմանը, որին մասնակցել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը եւ Պակիստանի վարչապետ Շավքաթ Ազիզը: