Նրանք բացատրություն էին պահանջում պատասխանատուներից՝ իրենց խոսքերով՝ «300-ից ավելի պատանիների իրավունքները ոտնահարելու» համար: Այս երիտասարդներից ոմանք արդեն սկսել են ծանուցագրեր ստանալ զինկոմիսարիատներից, ուստի նրանց ծնողները կառավարությունից պահանջում էին մինչեւ աշնանային զորչակոչը խնդրին շուտափույթ լուծում տալ:
«Այս տղաները չեն փախչում բանակից, էլի կգնան, բայց կսովորեին, հետո՝ կծառայեին», - դժգոհում էին նրանք, - «Թող ժամանակին ասեին, ոչ թե վերջին պահին, երեխաներն իրենք կորոշեին իրենց անելիքը»:
Այս ողջ աղմուկը կառավարության հուլիսի 13-ի որոշման շուրջ է, որը պահանջում էր անվավեր ճանաչել Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայի բոլոր տղա ուսանողներին երեք տարի առաջ տրված տարկետման իրավունքը եւ բանակից տարկետման իրավունք սահմանել ընդամենը 30 հոգու համար: Այսինքն՝ յուրաքանչյուր ֆակուլտետ ընդունված 30 տղաներից ընդամենը 6 հոգի պետք է օգտվի բանակ չգնալու իրավունքից: Հիմնական դժգոհությունների առիթն այն է, որ որոշումը կայացվեց դիմորդների դիմում-հայտերի ընդունումից ընդամենը 2 օր առաջ, երբ փաստի առաջ կանգնած դիմորդներն այլեւս «ընտրած ճանապարհից ետ դառնալ չէին կարող»:
Կառավարության շենքի մոտ հավաքվածներին հաջողվեց հանդիպել Կառավարության աշխատակազմի ավագ մասնագետ Սեդրակ Սիմոնյանին:
«Այստեղ քաղաքական խաղ չկա: Այս որոշումը խիստ անհրաժեշտ էր, քանի որ ինչպես Սլավոնական եւ Ֆրանսիական համալսարանները, այնպես էլ այս բուհը տարիներ շարունակ դուրս էին բոլոր բուհերի վրա տարածվող առանց տարկետման իրավունքի տեղերի սահմանափակումից: Դաշտը պետք է կանոնակարգվեր»,- հիմնավորեց նա:
«Իսկ ինչու՞ վերջին պահին»՝ հարցադրումներին ի պատասխան պարոն Սիմոնյանը նշեց, որ ինքը կառավարության աշխատակազմի ներկայացուցիչ է, կառավարության անդամ չէ, հետեւաբար՝ իրավասու չէ մեկնաբանել իրենից բարձր մակարդակներում ընդունված որոշումները: Համենայնդեպս Սեդրակ Սիմոնյանը դժգոհող ծնողներին խորհուրդ տվեց դիմում գրել վարչապետի անունով:
Ուսանողների ծնողները բողոքի դիմումներ հանձնեցին նաեւ Ազգային Ժողով, կրթության եւ գիտության եւ արդարադատության նախարարություն:
Իրինա Հովհաննիսյան