Փարիզի դատարանը կքննի հայերի հայցն ընդդեմ Թուրքիայի գլխավոր հյուպատոսության

Հաջորդ շաբաթ Փարիզի դատարաններից մեկը կքննի հայերի հայցն ընդդեմ Փարիզում Թուրքիայի գլխավոր հյուպատոսության:

Հայ դատի պաշտպանության կոմիտեն մեղադրում է հյուպատոսությունը Հայոց ցեղասպանությունը հերքելու քարոզչություն ծավալելու մեջ եւ պահանջում է վերացնել հյուպատոսության ինտերնետային կայքի մի մասը:

«Անադոլու» գործակալության վկայությամբ, Հայ դատի պաշտպանության կոմիտեն իր հայցը հիմնել է 1987 թվականին Եվրախորհրդարանի ընդունած բանաձեւի եւ 2001 թվականին Ֆրանսիայում ընդունված այն օրենքի վրա, որը դատապարտում է ցեղասպանության հերքումը: