25 միլիոն եվրո՝ ավազի մեջ

Իտալիայի լողափերում հանգստացողներն ամեն տարի 25 միլիոն եվրոյի իրեր են կորցնում այնտեղ:

Հարցումները ցույց են տալիս, որ ամենից հաճախ ավազում կորում են տան եւ ավտոմեքենայի բանալիները: Կորած իրերի ցուցակում դրանց հետեւում են մատանիները, ապարանջանները եւ շղթաները:

Այս տվյալները ստացվել են Իտալիայի հարավում եւ հյուսիսում գտնվող լողափերին հետեւող 170 աշխատակիցների հարցման արդյունքում: