Գիտնականները ուժգին երկրաշարժ են կանխատեսում Ստամբուլի մոտակայքում

Թուրք եւ ճապոնացի գիտնականները կանխատեսում են, որ մոտ ժամանակներս Ստամբուլի մոտակայքում՝ Մարմարա ծովում կարող է ավերիչ երկրաշարժ տեղի ունենալ:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի վկայությամբ, մասնագետները կարծում են, որ երկրաշարժի ուժգնությունը կարող է հասնել 7,5 բալի: Գիտնականները զգուշացնում են, որ ստորգետնյա ցնցումները կարող են խլել 90 հազար մարդու կյանք եւ պատճառել 40 միլիարդ դոլարի վնաս: