Մել Գիբսոնը դատապարտվել է 3 տարի պայմանական ազատազրկման

Հանրահայտ դերասան Մել Գիբսոնը ավտոմեքենան ոչ սթափ վիճակում վարելու համար հինգշաբթի դատապարտվել է 3 տարի պայմանական ազատազրկման:

Դատավճռի համաձայն՝ հոլիվուդյան աստղը նաեւ պարտավորվում է 3 ամսվա ընթացքում բուժում ստանալ ալկոհոլիզմի դեմ, 1 տարի հաճախել անանուն գինեմոլների հավաքներին, 1300 դոլարի չափով տուգանք վճարել եւ 3 ամիս չնստել ավտոմեքենայի ղեկին:

50-ամյա Մել Գիբսոնը ոստիկանների կողմից ձերբակալվել էր հուլիսի 28-ին Կալիֆորնիա նահանգի Մալիբու քաղաքում՝ մեքենան անսթափ վիճակում վարելու մեղադրանքով:


Հասմիկ Սմբատյան