Գյուլը կայցելի Վրաստան

Թուրքիայի արտգործնաարար Աբդուլա Գյուլը մինչեւ տարեվերջ պաշտոնական այցով կմեկնի Վրաստան: Նման պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու երկրների արտգործնախարարների միջեւ երեքշաբթի օրը կայացած հեռախոսազրույցի ընթացքում:

«Կովկասպրես» գործակալության փոխանցմամբ, Վրաստանի արտգործնախարար Գելա Բեժուաշվիլին շնորհակալություն է հայտնել Գյուլին՝ Ջավախքի Ադիգենիի եւ Աբասթումանիի շրջաններում բռնկված հրդեհները մարելու գործում Թուրքիայի ցուցաբերած օգնության համար: