Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը այսօր շնորհավորական ուղերձ է հղել Վիկտոր Յանուկովիչին՝ Ուկրաինայի վարչապետ նշանակվելու կապակցությամբ:
«Կարեւորելով մեր երկու պետությունների միջեւ հարաբերությունների զարգացումը, վստահ եմ, որ Ուկրաինայի կառավարության նոր կազմը Ձեր ղեկավարությամբ նշանակալի հաջողությունների կհասնի երկրի սոցիալ-տնտեսական զարգացման գործում, իսկ Հայաստանի եւ Ուկրաինայի միջեւ բազմակողմանի եւ փոխշահավետ համագործակցությունն էլ ավելի կընդլայնվի ու կխորանա՝ ի նպաստ մեր երկու բարեկամ երկրների ժողովուրդների», - ասված է ուղերձում:
Անդրանիկ Մարգարյանը հաջողություններ է ցանկացել Վիկտոր Յանուկովիչին՝ բարձր պաշտոնում նրա առաջիկա գործունեության մեջ, իսկ Ուկրաինայի ժողովրդին՝ խաղաղություն, երջանկություն եւ բարգավաճում: