ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հաստատեց այն տեղեկությունը, թե առաջիկայում սկսելու է լույս տեսնել կուսակցության «Հայք» պաշտոնաթերթը:
«Գտնում ենք, որ այսօր Հայաստանի լրատվական դաշտում լուրջ պակաս կա: Տարիներ շարունակ «Հայք»-ը լույս չէր տեսնում, կային բազմաթիվ խնդիրներ, հիմնականում՝ ֆինանսական: Սեպտեմբերից նորից լույս կտեսնի, մենք տրամադրված ենք ամեն ինչ անել, որ «Հայք»-ը լինի օրաթերթ», - ասաց Արարատ Զուրաբյանը:
ՀՀՇ վարչության նախագահը ասաց, թե հասարակությունում կա թյուրըմբռնում. բազմաթիվ թերթեր ընկալվում են որպես կուսակցության տեսակետները արտահայտողներ: «Դրանք այն թերթերն են, որոնք իշխանամետ լրատվամիջոցները կոչում են ՀՀՇ-ական մամուլ՝ «Չորրորդ իշխանություն»-ը, «Առավոտ»-ը, «Հայկական ժամանակ»-ը, «Տարեգիր»-ը»:
«ՀՀՇ-ն որեւէ առնչություն այդ թերթերի հետ չունի: Կարող եմ նաեւ հստակ ասել, որ իմ կամ իմ կողմից ճանաչված հհշականներից որեւէ մեկի կողմից այդ թերթերի ֆինանսավորում չի իրականացվում», - եզրափակեց Արարատ Զուրաբյանը:
Ռուզան Խաչատրյան