Աբխազիայի վտարանդի կառավարությունը կգործի Չխալտա գյուղում, կառավարության անդամները կապրեն հարեւան գյուղում

Աբխազիայի վտարանդի կառավարությունը կտեղակայվի Կոդորի կիրճի վերին մասում՝ Չխալտա գյուղում, կառավարության անդամները կապրեն հարեւան՝ Աժարա գյուղում: Այդ մասին այսօր հայտնել է Վրաստանի վարչապետ Զուրաբ Նողաիդելին:

Հուլիսի 28-ին Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին որոշում էր ընդունել Աբխազիայի վտարանդի կառավարությունը Կոդորի կիրճում տեղակայելու մասին:

Նողաիդելին ասել է, որ Չխալտա գյուղում արդեն ընտրվել է տարածքը եւ շենքը, որտեղ պետք է գործի վտարանդի կառավարությունը:

Աբխազիայի ղեկավարությունը կտրականապես դեմ է Կոդորի կիրճում վտարանդի կառավարության տեղակայմանը: