Հայաստանի նախագահը Մոսկվա չի մեկնում

Նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ հուլիսի 21-ին ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին մասնակցելու համար Մոսկվա կատարելիք այցը չի կայանա նախագահի առողջական վիճակի պատճառով:

Նախագահի մամլո ծառայությունը տեղեկացնում է, որ բժշկի ախտորոշմամբ՝ Ռոբերտ Քոչարյանի մոտ առկա է շնչառական ուղիների սուր վիրուսային հիվանդություն: