Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության ղեկավարի պաշտոնակատար Վլադիմիր Կարապետյանը այսօր «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ վաղը եւս երկու ինքնաթիռ Հայաստանից կմեկնեն Հալեպ՝ Հայաստանի քաղաքացիներին եւ մեր հայրենակիցներին Երեւան տեղափոխելու նպատակով:
Լիբանանում Հայաստանի դեսպանատանը արդեն հերթագրվել է Հայաստան տեղափոխվելու ցանկություն հայտնած մոտ 200 մարդ:
«Հիմնականում նրանք Հայաստանի քաղաքացիներ են», - պարզաբանեց Կարապետյանը: Նրա խոսքերով, Լիբանանից Հայաստան մեր հայրենակիցները հոսքը մեծ չէ. - «Պարզապես մենք պատրաստ ենք մեծ հոսքի, քանի որ չկա որեւէ երաշխիք, թե երբ այս գործողությունները կավարտվեն»:
Լիբանանում Հայաստանի դեսպան Վահան Տեր-Ղեւոնդյանը, ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Բեյրութում լույս տեղնող «Ազդակ» օրաթերթի խմբագիր Շահան Կանդահարյանը, այսօր Բեյրությում հրավիրած ասուլիսում անդրադարձել է Հայաստանի քաղաքացիների տարհանմանը: Այլ տեղեկություններ ասուլիսի վերաբերյալ առայժմ չկան:
Կանդահարյանը ասաց նաեւ, որ այսօր ռմբահարվել է Բեյրութից ոչ հեռու գտնվող Էշռեֆիե քաղաքը, որտեղ մեծաթիվ հայ համայնք կա: Տուժածների մասին դեռեւս տեղեկություններ չկան:
«Ազդակի» խմբագրի փոխանցմամբ, չնայած շարունակվող պատերազմական գործողություններին, դեռեւս փախստականների մեծ արտահոսք չկա երկրից:
«Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսազրույցում Լիբանանի Բեքայի շրջանի՝ հիմնականում հայաբնակ Անճար գյուղի բնակիչ Գալուստ Փալազյանը ասաց, որ թեեւ պատերազմական գործողությունները ընթանում են գյուղից ոչ շատ հեռու, գյուղը դեռեւս չի տուժել:
«Մոտավորապես 2500 հայություն ունենք այստեղ», - ասաց Փալազյանը: - «Օրական ռմբակոծում են մեր շրջակայքը»:
Հարցին, թե արդյո՞ք տեղի հայերը ավելի ապահով վայրեր կամ Հայաստան տեղափոխվելու մտադրություն չունեն, Գալուստ Փալազյանը արձագանքեց, թե կոնկրետ իր ընտանիքը որեւէ տեղ տեղափոխվելու ֆինանսական հնարավորություն չունի. - «Մենք կարողություն չունենք հեռանալու... Շատերը, որ բանկերում գումարներ ունեն, չեն կարող ստանալ դրանք, որովհետեւ չեն տալիս այս ներկա պայմաններում»:
Հայաստանի փոխարտգործնախարար Գեղամ Ղարիբջանյանը երեկ կառավարության նիստում հայտնել էր, որ ռմբակոծությունները սկսվելուց հետո Լիբանանից Երեւան է ժամանել Հայաստանի 160 քաղաքացի:
Ռուզաննա Ստեփանյան