ԱՄՆ-ի Կինոարվեստի ակադեմիայի հանձնաժողովը «Օսկար»-ի 79-րդ մրցանակաբաշխությանը մասնակցելու հրավերներ է ուղարկել արդեն 83 երկրի։։
«Այս տարի առաջին անգամ մասնակցելու հրավեր է ստացել Ադրբեջանը։ Հրավիրվում են այն երկրները, որոնք պաշտոնապես ներկայացնում են մասնակցելու դիմում», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Կինոակադեմիայի խոսնակի պանշտոնն արդեն մեկ տարուց ավելի զբաղեցնող Թենի Մելիտոնյանը։
«Մեր դռները բաց են բոլոր երկրների առջեւ», - շարունակեց Թենի Մելիտոնյանը՝ նշելով, որ մինչեւ հոկտեմբեր հրավիրվածների թիվը, անկասկած, կավելանա։
Հայաստանը օտար ֆիլմերի կատեգորիայում «Օսկար»-ի մրցանակաբաշխությանն առաջին անգամ մասնակցել է 2001 թվականին՝ Վիգեն Չալդրանյանի «Լռության սիմֆոնիա», իսկ 2003-ին՝ «Կիտրոնի օղի» ֆիլմերով։
«Այս տարի Հայաստանն, անկասկած, հրավիրվածների ցանկում է։ Իսկ թե որ ֆիլմով հանդես կգա, մյուս երկրների նման, պաշտոնապես կհայտարարվի միայն հոկտեմբեր ամսին», - ասաց Մելիտոնյանը։
Ի դեպ, յուրաքանչյուր երկիր կարող է հանդես գալ միայն մեկ ֆիլմով։
Այս տարվա ֆիլմերի «Օսկար» մրցանակաբաշխությունը կանցկացվի 2007 թվականի փետրվարի 25-ին Հոլիվուդի «Կոդակ» կինոթատրոնում։
Արամ Վանեցյան, Լոս Անջելես