Կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան

Հայաստանի կառավարության նախաձեռնությամբ հուլիսի 5֊-ին գումարվելու է Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան: Այդ մասին այսօր հայտնել է Հայաստանի խորհրդարանի մամլո ծառայությունը:

Կառավարությունը պատգամավորների քննարկմանն է ներկայացրել բազմաթիվ հարցեր, այդ թվում՝ համաներման մասին օրինագիծը:

Սպասվում է, որ վերջնական տեսքով կքվեարկվի նաեւ ֆիզիկական անձանց գույքի եւ եկամուտների հայտարարագրման մասին օրինագիծը, որի շուրջ բուռն վեճեր էին ծավալվել խորհրդարանում:


Ռուզան Խաչատրյան