Գարեգին Երկրորդը մասնակցում է աշխարհի կրոնապետերի հավաքին

Այսօր Մոսկվայում սկսվեց աշխարհի կրոնապետերի համաժողովը, որին մասնակցում են 150 կրոնական գործիչներ աշխարհի 44 երկրներից: Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հայտնել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից, մոսկովյան հավաքին մասնակցում է նաեւ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի գլխավորած պատվիրակությունը:

Մոսկվա է մեկնել նաեւ Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը:


Արմեն Քոլոյան, Պրահա