Մեծ ութնյակի արտաքին գործերի նախարարները Հայաստանին եւ Ադրբեջանին կոչ են արել 2006 թվականին համաձայնության հասնել Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ:
Մոսկվայում հինգշաբթի օրը ավարտված հանդիպման արդյունքում ընդունված հայտարարության մեջ Մեծ ութնյակի անդամ երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները հաստատել են, որ Մեծ ութնյակը աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերին:
«Մենք ընդգծել ենք այդ հակամարտության խաղաղ կարգավորման հիմնական սկզբունքների շուտափույթ համաձայնեցման անհրաժեշտությունը: Կոչ ենք անում Ադրբեջանին եւ Հայաստանին՝ քաղաքական կամք դրսեւորել ու հասնել համաձայնության ընթացիկ տարում եւ նախապատրաստել իրենց ժողովուրդներին խաղաղության, այլ ոչ թե պատերազմի»,֊ - ընդգծված է հայտարարության մեջ:
Հրայր Թամրազյան, Պրահա