Ռաշիդ Նուրգալիեւը ժամանում է Երեւան

Այսօր երկօրյա պաշտոնական այցով Հայաստան է ժամանելու Ռուսաստանի ներքին գործերի նախարար, բանակի գեներալ Ռաշիդ Նուրգալիեւը:

«Ռեգնում» գործակալության փոխանցմամբ, չորեքշաբթի օրը Երեւանում կայանալու է Հայաստանի ոստիկանության եւ Ռուսաստանի ՆԳՆ կոլեգիաների նիստ, նախատեսվում է նաեւ համատեղ հակաահաբեկչական զորավարժությունների անցկացում:

Ենթադրվում է, որ քննարկումների առարկա կդառնան նաեւ հայերի՝ վերջերս Ռուսաստանում հաճախակի դարձած սպանությունները: