Հայաստանի վարչապետը մեկնում է Ֆրանսիա՝ բժշկական հետազոտության

Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը այսօրվանից մեկշաբաթյա արձակուրդում է, որը կանցկացնի Ֆրանսիայում:

Ինչպես հաղորդում է կառավարության մամլո ծառայությունը, իր արձակուրդը Անդրանիկ Մարգարյանը կօգտագործի «առողջական կանխարգելիչ հերթական հետազոտություն անցնելու նպատակով»:

Մի քանի տարի առաջ վարչապետը սրտի տագնապ էր ունեցել եւ տեղափոխվել հիվանդանոց: