Այսօր հրապարակվել է «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի՝ օրերս Հայաստանի ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) պետ Գորիկ Հակոբյանին ուղղված նամակի պատասխանը, որը ընդդիմադիր կուսակցության առաջնորդի բնորոշմամբ՝ «հիմար մարդու հիմար արարք» է:
«Սա այնպիսի պատասխան է, ինչպիսին բնութագրել էի ժամանակին՝ հիմար մարդու հիմար արարք», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Կարապետյանը:
Օրերս Հակոբյանին հասցեագրած նամակում Կարապետյանը, ի թիվս այլնի, հարցրել էր նաեւ, թե արդյո՞ք ԱԱԾ-ն «Նոր ժամանակներ» կուսակցությունը պառակտելու փորձեր են անում, կամ արդյո՞ք ԱԱԾ-ն գիտի, թե որ երկրի գաղտնի գործակալն է Կարապետյանը:
ԱԱԾ-ի պատասխանում, որ վերնագրված է «Համագործակցությունն աննպատակահարմար է», մասնավորապես, ասված է. - «Հանգստացեք, պարոն Կարապետյան, Դուք մեզ համար բոլոր առումներով անհետաքրքիր եք, Ձեր ծառայությունների մատուցման անհրաժեշտությունը չի զգացվում... Չնայած նրան, որ Ձեր պատկերացմամբ հատուկ ծառայությունների գործառույթներում Դուք «արհեստավարժ» եք, եւս մեկ անգան ընդգծում ենք՝ համագործակցել Ձեզ հետ, առավել եւս օգտագործել Ձեր հնարավորությունները, գտնում ենք ոչ նպատակահարմար»:
«Ճիշտ ասեմ՝ ամեն ինչ երեւակայությունովս կանցներ, բայց ակնարկել, որ Արամ Կարապետյանը ցանկանում է աշխատել Հայաստանի ազգային անվտանգության ծառայության հետ՝ շատ վառ, հիվանդագին երեւակայություն պետք է ունենալ», - ասաց Արամ Կարապետյանը՝ հավելելով, որ իր նամակում կոնկրետ փաստեր են նշված. - «Կարո՞ղ է ազգային անվտանգության ծառայությունը մի անգամ կոնկրետ պատասխանել, այլ ոչ թե քնից ելնի եւ, նորից եմ կրկնում, հիմարություններ գրի»:
Նույն հարցերի պատասխանները ստանալու ակնկալիքով «Նոր ժամանակներ»-ի առաջնորդը պատրաստվում է դիմել երկրի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին:
Ռուզաննա Ստեփանյան