Վաղը Երեւանից Բաթումի կմեկնի առաջին գնացքը

Հունիսի 17-ին Երեւանի երկաթուղային կայարանում տեղի կունենա Երեւան - Բաթումի - Երեւան ուղերթի բացման հանդիսավոր արարողությունը:

Հայաստանի կապի տրանսպորտի նախարարության մամլո ծառայությունից «Ազատություն» ռադիոկայանին հայտնեցին, որ ուղերթը ժամանակավոր է. այն կգործի մինչեւ սեպտեմբերի վերջը: Երեւանից գնացքը կմեկնի երկու օրը մեկ անգամ:

Բացման արարողությունը կմասնակցեն Հայաստանի կապի եւ տրանսպորտի նախարար Անդրանիկ Մանուկյանը եւ Վրաստանի պետնախարար Գեորգի Բարամիձեն: