Օմբուդմեն հատուկ երեխաների համա՞ր

Ընկերակցության նախագահ Վարուժան Սեդրակյանը պատմեց, որ հատուկ հունիսի 1-ի՝ Երեխաների պաշտպանության օրվա կապակցությամբ ՅՈՒՆԻՍԵՖ-֊ի հետ իրենք ակցիա են նախաձեռնել, որի ամենակարեւոր նպատակը հենց երեխաների օմբուդսմեն նշանակելն է, ինչը, ըստ պարոն Սեդրակյանի, իրողություն է աշխարհի շատ երկրներում:

Այսօր հրավիրած ասուլիսին եկել էր նաեւ Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչը՝ Տաթեւիկ Դավթյանը: Նա բացառեց երեխաների համար առանձին պաշտպանի նշանակումը, քանի որ «մեր Սահմանադրությունը մարդու իրավունքների մեկ պաշտպան է ենթադրում»: Փոխարենը, շուտով նոր հանձնաժողով է ստեղծվելու, որը հատուկ կզբաղվի երեխաների իրավունքների պաշտպանությամբ:

Ի դեպ, Տաթեւիկ Դավթյանի փոխանցմամբ՝ երեխաների իրավունքների ոտնահարման հետ կապված բողոքներ պաշտպանն ամենաքիչն է ստանում:

Հունիսի 1-֊ից սկիզբ առնող ակցիայի երկրորդ կարեւոր նպատակն է՝ ստեղծել դատարան, որը դարձյալ միայն երեխաների իրավունքներին առնչվող գործեր կքննի:

Մի նամակ էլ ընկերակցությունը արդարադատության նախարարին է ուղարկել: Խոսքը երեխաների իրավունքներին նվիրված միջազգային կոնվենցիաների մասին է, որոնց հետ մեր երկրում, Վարուժան Սեդրակյանի վստահեցմամբ, հաշվի չեն նստում:


Կարլեն Ասլանյան