Հայաստանի նախագահը կմասնակցի Բուխարեստի համաժողովին

Հավաստի աղբյուրներից «Ազատություն» ռադիոկայանին հայտնի դարձավ, որ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը մասնակցելու է հունիսի 5֊ին Բուխարեստում կայանալիք «Երկխոսության եւ գործակցության Սեւծովյան համաժողովին»:

Միաժամանակ այսօր ադրբեջանական աղբյուրները հայտնել են, որ համաժողովին մասնակցելու է նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը:

Հայաստանյան լրատվամիջոցները ենթադրություն են արել, որ հենց Բուխարեստում կարող է կայանալ Ռոբերտ Քոչարյան ֊- Իլհամ Ալիեւ հանդիպումը, սակայն Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանությունները պաշտոնապես չեն հաստատում այդ տեղեկատվությունը:


Կարինե Քալանթարյան