ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսը, մեկնաբանելով Հայաստանի ղեկավարների հայտարարություններն այն մասին, որ 2015 թվականին Հայաստանը կունենա ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխանող բանակ, ասաց, որ նման ստույգ ժամկետ դժվար է սահմանել:
«Իհարկե, ՆԱՏՕ - Հայաստան անհատական գործընկերության գործողությունների ծրագրում կան որոշակի վերջնաժամկետներ, որոնք պետք է պահպանվեն, բայց այդպես չի լինում, որ մի օր հանկարծ ամեն ինչ իր ավարտին է հասցվում: Չէ՞ որ նույնիսկ ՆԱՏՕ-ի ներսում ստանդարտները փոփոխվում, զարգանում են», - փաստեց եվրոպացի պաշտոնյան:
Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե արդյո՞ք հավանական է համարում ռազմական գործողությունների վերսկսումը Ղարաբաղյան հակամարտության գոտում եւ ինչպիսի՞ն է լինելու ՆԱՏՕ-ի պահվածքը այդ դեպքում, Ռոբերտ Սիմոնսը ասաց. - «ՆԱՏՕ-ն անմիջականորեն ներքաշված չէ հակամարտության կարգավորման գործընթացում, սակայն աջակցում է կարգավորմանն ուղղված ջանքերին»:
Ռոբերտ Սիմոնսը հստակ չմեկնաբանեց նաեւ այն փաստը, որ ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի նախագահը Ռոբերտ Քոչարյանին հրավիրել էր Փարիզ՝ խորհրդաժողովի նիստին, սակայն Հայաստանի նախագահը չէր ընդունել հրավերը:
Հայաստանի արտգործնախարարությունում այսօր կայացած մամլո ասուլիսի ժամանակ Սիմոնսը փաստեց, որ Վրաստանը միանշանակ հայտնել է իր ցանկությունը՝ միանալ ՆԱՏՕ-ին, Հայաստանը եւ Ադրբեջանը՝ ոչ:
Ռոբերտ Աիմոնսը ասաց, որ գոհ է Հայաստանի հետ համագործակցության մակարդակից:
Արմեն Դուլյան