Բաքուն պնդում է, որ հայերը ադրբեջանցի զինծառայող են սպանել

Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայության ղեկավարի պաշտոնակատար Իլգար Վերդիեւը «Թրենդ»-ին հայտնել է, որ Հայաստանի զինված ուժերի կողմից հրադադարի խախտման արդյունքում այսօր զոհվել է ադրբեջանցի զինծառայող:

Ըստ Վերդիեւի, հայերի կողմից Գերանբոյի շրջանի ադրբեջանական դիրքերի ուղղությամբ արձակված կրակի արդունքում զոհվել է զինծառայող Էլդար Հաջիղաիբովը: