Մայիսի 25֊-ից 30-֊ը տարածաշրջան են ժամանելու ԵԱՀԿ֊ Մինսկի խմբի համանախագահները՝ իրենց երկրների բարձրաստիճան պաշտոնյաների ուղեկցությամբ՝ հայտնել է այսօր «Ռեգնում» գործակալությունը, վկայակոչելով անանուն դիվանագիտական աղբյուր:
Ըստ այդ աղբյուրի, «բացի Մինսկի խմբի համանախագահներից, տարածաշրջան են ժամանելու ԱՄՆ-֊ի պետքարտուղարի օգնական Դենիել Ֆրիդը, Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը եւ Ֆրանսիայի փոխարտգործնախարարը»:
Այս շաբաթ Ստրասբուրգում հանդիպելու են Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները: