Ըստ նախարարությունում մշակվող նախագծի, կլինիկական օրդինատուրան ավարտելուց հետո ուսանողները ստիպված կլինեն առնվազն մի քանի տարի պարտադիր աշխատել շրջաններում: «Եթե սովորելու ընթացքում ամուսնանամ, ի՞նչ է՝ ամուսինս էլ պիտի թողնի իր աշխատանքը Երեւանում ու ինձ հետ գյուղ գա՞ մի քանի տարով»,֊ - տարակուսում է բժշկականի ուսանողուհին:
Առողջապահության նախարարության կրթության, գիտության եւ անձնակազմի կառավարման վարչություն պետ Տիգրան Սահակյանը նախագծի հեղինակներից է: Ասում է, որ այն արդեն անհրաժեշտություն է դարձել, քանի որ մարզերում բժիշկների զգալի պակաս է նկատվում: Եթե կառավարությունը հավանություն տա այս նախագծին, արդեն հաջորդ տարվանից ուսանողները կմեկնեն պարտադիր աշխատանքի: Տիգրան Սահակյանը վստահեցնում է, որ նրանց բնակարանային հարցը մարզերում հեշտությամբ կլուծվի, քանի որ եռակողմ պայմանագիր է կնքվելու՝ ուսանողի, մարզպետի եւ առողջապահության նախարարության միջեւ:
Նախագծով նախատեսվում է նաեւ, որ անվճար համակարգով ավարտողները քիչ աշխատավարձ կստանան, որպեսզի վերադարձնեն այն, ինչ պետությունը ծախսել է նրանց կրթության վրա, իսկ վճարովի ավարտողների աշխատավարձը համեմատաբար բարձր կլինի: Տիգրան Սահակյանի խոսքով, այս տարբերակով էլ պետությունը կփորձի ուսանողին հետ վերադարձնել այն հազարավոր դոլարները, որոնք նա բուհին է մուծել: Իսկ եթե ուսանողը որոշի մշտական աշխատանքի անցնել գյուղում, աշխատավարձն ավելի կբարձրանա:
Թեպետ այս ամենն առայժմ միայն նախագծի տեսքով է, ու դեռ ճշտվում են աշխատավարձի չափն ու պարտադիր աշխատանքի տարիների կոնկրետ թիվը, ուսանողներն արդեն դժգոհում են: Տաթեւն ասում է, որ սա բանակային ծառայություն է հիշեցնում, եւ ուսանողները կանեն ամեն ինչ խուլ գյուղում մի քանի տարի չանցկացնելու համար. - «Այդ դեպքում ես օրդինատուրան կցանկանամ Միացյալ Նահանգներում անցնել, որտեղ էլ ինձ լավ աշխատանք կառաջարկեն: Շատերն էլ կգերադասեն փող տալ, բայց տարիներ չկորցնել գյուղում»:
Եվ թերեւս ամենահետաքրքիրը՝ նրանք, ովքեր կհրաժարվեն պարտադիր աշխատանքից, ստիպված կլինեն պետությանը գումար մուծել՝ ճիշտ այնքան, որքան պետությունն իրենց կրթության վրա է ծախսել: Ուսանողները տարակուսում են՝ ստացվում է, որ, իրոք, չարժեր «գլուխ կոտրել» եւ անվճար համակարգ ընդունվել:
Տիգրան Սահակյանը խոստանում է, որ «ուսանողների կարծիքն էլ անպայման հաշվի կառնվի»:
Կարլեն Ասլանյան