Պայթյուն Իրանի նահանգապետերից մեկի գրասենյակում

Այսօր կեսօրից հետո ուժգին պայթյուն է որոտացել Իրանի հարավ-֊արեւմուտքում՝ Քերմանշահի նահանգապետի գրասենյակում: Մի քանի մարդ վիրավորվել է: Այդ մասին հաղորդել է ԻՌՆԱ գործակալությունը:

Պայթյունի պատճառները հետաքննվում են: Գործակալության վկայությամբ՝ գրասենյակից դուրս է բերվել մի քանի վիրավոր:

Քերմանշահ քաղաքում մեծ թիվ են կազմում քրդերը: