Գրանցվել է կործանված հայկական ինքնաթիռի «սեւ արկղերից» մեկի ազդանշանը

Այսօր գրանցվել է Սեւ ծովում կործանված հայկական ինքնաթիռի «սեւ արկղերից» մեկի ազդանշանը: Այդ մասին Սոչիում լրագրողներին հայտնել է Ռուսաստանի տրանսպորտի նախարար Իգոր Լեւիտինը:

Նրա վկայությամբ, ինքնաթիռի բեկորները գտնվում են ծովի մակերեւույթից 680 մետր խորության տակ:

«Ռուսաստանը չունի 500 մետրից ավելի խորության տակ հայտնված օբյեկտները բարձրացնելու փորձ», - ասել է Լեւիտինը:

Մինչդեռ Ռուսաստանի արտակարգ իրավիճակների փոխնախարար Եվգենի Սերեբրեննիկովը այսօր իսկ ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հայտնել է, որ «Ռուսաստանը համապատասխան հնարավորություններ ունի «սեւ արկղերը» ծովի հատակում թե' հայտնաբերելու, թե' բարձրացնելու համար»: