Այսօր «Վրացաերոնավիգացիա» ընկերությունը հայկական կողմին կփոխանցի Սեւ ծովում վթարի ենթարկված հայկական ինքաթիռի անձնակազմի եւ վրացի դիսպետչերների միջեւ խոսակցության ձայնագրությունը: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց ընկերության ղեկավար Գեորգի Կարբելաշվիլին:
«Ըստ էության, վրացի դիսպետչերներն ունեն ինքնաթիռի ողջ չվերթի ձայնագրությունը՝ բացառությամբ վերջին 5-10 րոպեների, երբ ինքնաթիռն անհետացել է ռադարների էկրաններից: Սակայն մինչեւ Երեւանի ժամանակով 16.00 որեւէ մեկը վրացական կողմին այդ ձայնագրությունը ստանալու խնդրանքով չի դիմել», - ասաց ընկերության ղեկավարը:
«Մենք չէինք հրապարակում որեւէ տեղեկատվություն: Բայց, երբ ռուսական լրատվամիջոցները սկսեցին ինչ-որ տեղեկություններ հաղորդել, մենք կապվեցինք Վրաստանում Հայաստանի դեսպանի, խորհրդարանի հայ պատգամավոր Վան Բայբուրդի հետ, մամուլի ասուլիս հրավիրեցինք: Մենք առաջնորդվում ենք միջազգային օրենքներով ու կանոններով: Դրանց համաձայն՝ բոլոր այն երկրները, որոնք մասնակցում են թռիչքի իրականացմանը, տրամադրում են իրենց ունեցած տեղեկությունները: Ռուսական կողմը չի կարող հետաքննությունն իրականացնել առանց Վրաստանի եւ Հայաստանի», - փաստեց Կարբելաշվիլին:
Ընկերության ղեկավարին զարմացրել է, մասնավորապես, այն փաստը, որ Ռուսաստանը հետաքննող խումբ է ստեղծել, սակայն առայժմ վրացական կողմից այս կարեւոր տեղեկատվությունը ստանալու ուղղությամբ որեւէ քայլ չի արել:
«Մենք չենք ասում՝ ո՞վ է մեղավոր: Դա մեր գործը չէ: Մենք միայն ասում ենք, որ ունենք կարեւոր ինֆորմացիա. թռիչքի 90 տոկոսի ձայնագրությունը, որը կարող է օգտակար լինել վթարի պատճառները պարզելու համար»:
«Եթե լսեք ձայնագրությունը, այնտեղ Ռոստովի դիսպետչերները շատ տհաճ արտահայտություններ են անում, սակայն ես այժմ չեմ ուզում այդ մասին խոսել, թող ձեր դեսպանը որոշի՝ արժե՞ արդյոք դրանք հրապարակել», - ասաց Գեորգի Կարբելաշվիլին՝ առանց մանրամասնելու, թե ինչի մասին է խոսքը:
Հեղինե Բունիաթյան եւ Արմեն Դիլանյան, Պրահա