Ստորջրյա սարքավորումները հասցվել են հայկական օդանավի վթարի վայր

«Ստորջրյա որոնողական-փրկարարական աշխատանքների համար նախատեսված սարքավորումներով բեռնված նավը հասել է հայկական ինքնաթիռի վթարի վայրը», - երեկ հայտնել է Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ ենադի Կորոտկիխը:

«Գիշերը մենք կմոնտաժենք սարքավորումները եւ վաղը առավոտյան կսկսենք աշխատանքները», - ասել է ռուսաստանցի պաշտոնյան:

Միաժամանակ Ռուսաստանի տրանսպորտի նախարար Իգոր Լեւիտինը լրագրողներին հայտնել է, որ ինքնաթիռի «սեւ արկղերի» որոնման աշխատանքներին միացել են ֆրանսիացի մասնագետները:

«Կարծում եմ, որ նրանց օգնությամբ վաղը մենք կբարձրացնենք այդ արկղերը», - կանխատեսել է ռուսաստանցի նախարարը: