70 զինծառայողներ փախել են Վրաստանի էլիտար գումարտակից

Վրաստանի ներքին գործերի նախարարության հատուկ նշանակության ջոկատի էլիտար գումարտակի 70 զինծառայողներ անցած գիշեր փախել են զորամասից եւ վերադարձել մի քանի ժամ անց:

«Նովոստի» գործակալությանը Վրաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից հայտնել են, որ Կոջորի գումարտակի 70 զինծառայողներ ինքնակամ լքել են զորամասը եւ թաքնվել անտառներում:

Գործակալության զրուցակիցը հայտնել է, որ զորամասի հրամանատարը անսթափ վիճակում հայտնաբերել էր 5 զինծառայողի եւ կարգադրել փորձաքննության համար նրանց տեղափոխել նարկոլոգիական ծառայություն, ինչից հետո էլ մյուս զինծառայողները ի նշան բողոքի լքել էին զորամասը: