«Ըստ ՀՀ նախագահի աշխատակազմում գտնվող մեր աղբյուրի, Ջավախքում տեղի բնակչության կողմից ռուսական ռազմակայանը դուրս բերելու փորձերին դիմակայելու կապակցությամբ Վրաստանի նախագահ Միխեյիլ Սահակաշվիլին հեռախոսազրույց է ունեցել Ռոբերտ Քոչարյանի հետ՝ հորդորելով նրան, որպեսզի ՀՀ նախագահն օգտագործի իր հնարավորությունները՝ դադարեցնելու Ջավախքի հայության բողոքի գործողությունները», - փոխանցում է «Իրավունք»-ը:
«Ջավախքի հայության դիրքորոշումն այս հարցում վճռորոշ լինել չի կարող, եւ հայերը միայն որպես գործիք կօգտագործվեն ռուս-վրացական հարաբերությունների սրացման այս փուլում։ Հետո ռուսները կգնան, լարվածությունը կմնա, եւ արդեն տեղի հայությունը այդ պայմաններում պիտի սկսի պարզաբանել իր հարաբերությունները Վրաստանի իշխանությունների հետ», - տրամաբանում է «Հայոց աշխարհ»-ը՝ ամփոփելով. - «Երրորդ ուժի շահերի պաշտպանությունը ջավախքահայության խնդիրը չէ։ Ջավախքը, առավել եւս Հայաստանը որեւէ կերպ չպետք է միջամտեն ռուս-վրացական այսօրվա լարված հարաբերություններին»։
Անդրադառնալով Ռուսաստանի վերջին իրադարձություններին՝ իրավապաշտպան Վարդան Հարությունյանը «Առավոտ»-ում ասում է. - «Սրանք ազգային հողի վրա կատարված հանցագործություններ են: Այս հարձակումները կատարվում են ոչ միայն հայերի, այլեւ ուրիշ ազգերի նկատմամբ նույնպես: Ռուսաստանը բռնել է ֆաշիստական երկիր դառնալու ուղին: Ե՛վ հայ երիտասարդի, ե՛ւ տաջիկ աղջկա, ե՛ւ սեւամորթների, ե՛ւ այս կարգի մյուս սպանություններն էլ են հարկավոր դիտարկել այս համատեքստում»: Իրավապաշտպանի ձեւակերպմամբ՝ սրանք «ռուսական շովինիզմի ու ֆաշիզմի դրսեւորումներ են, որոնք ուղղված են ոչ միայն կովկասցիների, այլեւ ցանկացած ազգության դեմ». - «Չեչենների՝ մի ամբողջ ժողովրդի ֆիզիկական բնաջնջումն է ՌԴ-ի համար այսօր դիտվում իբրեւ նորմալ երեւույթ: Եվ նրանց համար մի քանի հայի, ադրբեջանցու կամ տաջիկի սպանությունը չի նշանակում ոչինչ»:
«Ազգ»-ի փոխանցմամբ, Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը ասել է. - «Վերջին ժամանակներս Ռուսաստանում ազգային հիմքով սպանությունների թիվը մեծացել է, տարվա միայն առաջին եռամսյակում Ռուսաստանում սպանվել է Հայաստանի 5 քաղաքացի... Անպատժելիությունը կամ նման հանցագործությունների որակումը որպես խուլիգանություն միայն խրախուսում է ֆաշիստ տղեկներին եւ նրանց հովանավորներին»:
«Ժամանակն է, որ Ռուսաստանի Դաշնության իշխանությունը գիտակցի այն պարզ իրողությունը, որ եթե իր երկրում մնան միայն սլավոնական արտաքինով քաղաքացիներ, ապա հզոր Ռուսաստանից կմնա միայն Մոսկվայի մարզը՝ Հայաստանի չափ տարածք», - գրում է «Տարեգիր»-ը: - «Եվ չի ունենա այն գազը, որով այսօր մանիպուլյացիայի է ենթարկում այն ներկրող երկրներին, եւ չի ունենա նավթը, որի վաճառքից ստացված գումարներով կարողանում է երկիր պահել, նաեւ՝ վճարել այն դատավորներին, որոնք բավականաչափ «հումանիտար» են սափրագլուխներին պատժաչափ նշանակելիս»:
«Մոսկվայում տեղի ունեցած եւ հայերի դեմ ուղղված ֆաշիզմի դրսեւորումները դժվար է դիտարկել այլ կերպ, քան Հայաստանին ուղղված ուղղակի շանտաժ, որ ամերիկամետ շրջադարձ կատարելու դեպքում Ռուսաստանում ապրող շուրջ 2,5 միլիոն հայերը կարող են դառնալ տեղահանության զոհ», - գրում է «Իրավունք»-ի մեկնաբանը:
«Տպավորությունն այնպիսին է, թե «Նոր ժամանակներ»-ի Արամը թույն ընդդիմադիր է, նրա շուրջ կազմակերպված «մասկի-շոուն» էլ ձեզ վկա: Բայց... լինել ընդդիմադիր նշանակում է գործող իշխանության հետ ունենալ սկզբունքային, աշխարհայացքային այնպիսի տարբերություններ, որոնք անհնար են դարձնում նրանց հետ համատեղումը: Եվ ուրեմն՝ ինչո՞վ են իրարից տարբերվում Ռոբերտ Քոչարյանն ու Արամ Կարապետյանը», - զուգահեռում է «Հայկական ժամանակ»-ի մեկնաբանը՝ շարունակելով. - «Կարապետյանը ասում է, որ Հայաստանը պետք է դառնա կոնֆեդերացիա ՌԴ-ի հետ, իսկ Քոչարյանը Հայաստանը դարձրել է ռուսական ֆորպոստ: Իհարկե, երկուսի միջեւ տարբերություն կա, բայց այդ տարբերությունը սկզբունքային չէ»:
Հրաչ Մելքումյան