Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Լի Յոնգ Վուկը Բաքվում չորեքշաբթի օրը հայտարարել է, որ անձամբ համոզվել է նրանում, որ Ադրբեջանում չկա թռչնագրիպի համաճարակի վտանգ, եւ հիվանդության տարածման մտավախությունը չի հաստատվում:
«Այն բանից հետո, երբ Ադրբեջանում սկսվեց թռչնագրիպի համաճարակը, մենք համագործակցում ենք ադրբեջանցի գործընկերների հետ, եւ ես համարում եմ, որ Բաքուն մշակել է հիվանդության մոնիտորինգի եւ վերահսկման լավ համակարգ: Այդ պատճառով էլ համաճարակը միանգամից մարել է», - ըստ day.az-ի, ասել է ԱՀԿ գլխավոր տնօրենը:
Ադրբեջանում թռչնագրիպից մահացել է 5 մարդ, եւս 8-ը ապաքինվել են: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով, թռչնագրիպի զոհերի ընդհանուր թիվն աշխարհում հասել է 113-ի: