Չեխիայի նախկին նախագահ Վացլավ Հավելը այսօր «հոլոքոստ» է անվանել Օսմանյան Թուրքիայում հայերի հետ կատարվածը:
Ելույթ ունենալով Պրահայում անցկացվող կրթության նախարարների համաժողովում, Հավելը ասել է. - «Հոլոքոստը՝ լինի դա հայերի, թե հրեաների հոլոքոստ, իրականում մեծ աղետ է, սակայն հասկանալի արդյունք է այս քաղաքակրթության, որը կորցրել է բարոյական արժեքները»:
«Հոլոքոստները ոչ թե առանձին պետությունների, այլ ողջ մարդկության, արդի քաղաքակրթության խնդիրն են: Դրանք այս քաղաքակրթության խայտառակությունն են», - հավելել է նա:
Վացլավ Հավելը եղել է նախ Չեխոսլովակիայի, ապա Չեխիայի նախագահ: Չեխիան Հայոց ցեղասպանությունը չի ճանաչել: