Ֆրանսիայի խորհրդարանի խոսնակը երկրի հյուսիսում հայաստանյան ծիրանենի է տնկել

Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Ժան-֊Լուի Դեբրեն եւ այդ երկրում Հայաստանի դեսպան Էդուարդ Նալբանդյանը Ֆրանսիայի հյուսիսում Հայաստանից բերված ծիրանենի են տնկել:

Հայաստանյան ծիրանենին տնկվել է Նորմանդիայի Էվրո քաղաքում, որի կենտրոնական զբոսայգում ուրբաթ օրը «Հայաստանի պուրակ» է բացվել:

Ինչպես այսօր հաղորդել է Հայաստանի արտգործնախարարության մամլո ծառայությունը, Ժան-֊Լուի Դեբրեն փաստել է, որ Հայաստանի եւ Ֆրանսիայի հարաբերությունները կրում են եղբայրական բնույթ, ինչի վառ վկայությունն է Ֆրանսիայում կազմակերպվելիք Հայաստանի տարին: