Այսօր Երեւան է ժամանել Եվրոպայի ֆուտբոլային ընկերակցությունների միության (ՈՒԵՖԱ) գործադիր տնօրեն Լարս Քրիստեր Օլսոնը:
Վաղը ՈՒԵՖԱ-ի գործադիր տնօրենը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի ուղեկցությամբ Երեւանում կմասնակցի արհեստական խոտածածկով երկրորդ փոքր դաշտի բացման հանդիսավոր արարողությանը: Առաջին դաշտը Երեւանում բացվել էր երկու տարի առաջ: Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի քարտուղար Արայիկ Մանուկյանը, մինչեւ 2008 թվականը նախատեսված է Հայաստանում բացել արհեստական խոտածածկով 20 դաշտ:
Մեկնաբանները ենթադրում են, որ Օլսոնի երեւանյան հանդիպումների ընթացքում կշոշափվի նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի ազգային հավաքականների խաղերի անցկացման վայրի վերաբերյալ հարցը: Հայաստանը եւ Ադրբեջանը հայտնվել են 2008 թվականի Եվրոպայի առաջնության նույն ընտրական խմբում եւ պետք է միմյանց հետ հանդիպեն հաջորդ տարվա աշնանը:
Միսակ Կրկյաշարյան