Ադրբեջանի «Միացյալ ժողովրդական ճակատ» իշխանամետ կուսակցության առաջնորդ Քուդրատ Հասանկուլիեւը հայտարարել է, որ Ադրբեջանը պետք է դուրս բերի իր զինվորականներին Իրաքից:
«Ադրբեջանը պետք է դուրս գա հակաահաբեկչական կոալիցիայից, որը գլխավորում է Ամերիկան՝ երկիր, որը չի կարողացել լուծել Ադրբեջանի խնդիրները»: Ըստ «Ռեգնում»-ի՝ Հասանկուլիեւը նաեւ փաստարկել է, որ կոալիցիայի անդամ երկրները նյութական օգնություն են տրամադրում Հայաստանին եւ Լեռնային Ղարաբաղին: «Սա եւս մի պատճառ է կոալիցիայից դուրս գալու համար», - ասել է նա:
Նա առաջարկել է Ադրբեջանի Միլլի մեջլիսին՝ շտապ կարգով քննարկել Իրաքից ադրբեջանական զորքերի դուրսբերման հարցը: