«ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը Ստամբուլում անցկացնելու մտադրությունը քաղաքական որեւէ ենթատեքստ չուներ, դա ընդամենը հարմար վայր էր՝ իմ եւ ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Դենիել Ֆրիդի՝ տարածաշրջան կատարած այցից հետո Մինսկի խմբի մյուս համանախագահներին հադիպելու եւ երկու երկրներում ունեցած քննարկումների բովանդակությունը ներկայացնելու համար», - «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության հետ զրույցում ասել է ամերիկացի համանախագահ Սթիվեն Մաննը:
«Տարածաշրջան կատարած մեր այցը օգտակար հնարավորություն էր՝ ղարաբաղյան հարցը եւս մեկ անգամ քննարկելու համար, եւ ես երկու մայրաքաղաքներում էլ նշեցի. ժամանակն աշխատում է ի վնաս բոլորիս: 2006-ը համաձայնության գալու տարի է, եւ մենք պետք է ավարտին հասցնենք այն կարեւոր աշխատանքը, որը կարող է այս տարի մեզ ինչ-որ բան տալ», - ասել է ամերիկացի դիվանագետը:
Ստամբուլյան հանդիպման ընթացքում, ըստ նրա, համանախագահները քննարկել են կողմերի հետ առաջիկա բանակցությունների հնարավորությունները, սակայն առայժմ որեւէ հստակ պայմանավորվածություն չկա:
«Հաջորդ շաբաթ Վարդան Օսկանյանը լինելու է Վաշինգտոնում՝ Հազարամյակի մարտահրավերների ծրագրի շրջանակներում: Նույն ժամանակահատվածում Վաշինգտոնում է լինելու նաեւ Ադրբեջանի արտգործնախարարի տեղակալ Արազ Ազիմովը՝ անվտանգության խնդիրներին նվիրված համաժողովին մասնակցելու նպատակով: Ղարաբաղյան բանակցություններ նախանշված չեն, այս այցելությունները ծրագրված էին նախապես եւ տարբեր նպատակներով», - հայտարարել է Մաննը:
Անդրադառնալով համակամարտության կարգավորման հեռանկարին եւ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի արդյունավետությունը վիճարկող գնահատականներին, Սթիվեն Մաննը նշել է. «Համանախագահները վերստին այն կարծիքին են, որ 2006-ին խիստ ցանկալի է հասնել որեւէ համաձայնության, սակայն վերջնական արդյունքում այդ համաձայնությունը կախված է երկու պետություններից»:
«ԵԱՀԿ-ի Մինսկի խումբը ճիշտ ձեւաչափ է՝ խնդրի կարգավորման համար, սակայն լուծումը կախված է ոչ թե միջնորդներից, այլ երկու կողմերից», - եզրափակել է ամերիկացի դիվանագետը:
Հեղինե Բունիաթյան, Պրահա