Եվրախորհուրդը հաստատեց Հայաստանի հետ համագործակցության ծրագիրը

Այսօր Եվրախորհրդի Նախարարների կոմիտեն հաստատեց Հայաստանի եւ Եվրախորհրդի միջեւ համագործակցության առաջիկա երկու տարիների գործողությունների ծրագիրը:

«Մենք գիտակցում ենք, որ այս համագործակցությունը կօգնի Հայաստանին համապատասխանեցնել իր օրենսդրությունը եւ պրակտիկան եվրոպական նորմերին ու չափանիշներին», - ասել է Եվրախորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Քրիստիան Տեր-֊Ստեփանյանը:

Նրա կարծիքով, 2006֊-2007 թվականների համագործակցության ծրագրում հաշվի է առնվել «Եվրախորհրդին անդամակցելուց 5 տարի հետո Հայաստանի պարտավորությունների կատարման առաջընթացը»: