Կայացավ «Օսկար»-ի մրցանակաբաշխությունը

Հոլիվուդում կիրակի օրը անցկացվեց «Օսկար»-ի 78-րդ մրցանակաբաշխությունը, երբ ավանդական կարմիր գորգի վրայով, զգեստների ու զարդեղենի ցուցադրումով բազմահազարանոց ժողովրդի ծափահարությունների ներքո, «Կոդակ» կինոթատրոնի շենք էին մուտք գործում հայտնի դերասաններն ու ռեժիսորները:

2ՕՕ6 թվականի լավագույն գլխավոր դերակատար ճանաչվեց Ֆիլիպ Հոֆմանը՝ «Կապոտը», իսկ գլխավոր դերակատարուհի՝ Ռիս Ուիթերսպունը՝ «Անցիր սահմանագիծը» ֆիլմերում դերակատարումների համար։

Կիրակին ամենալավ օրն էր Փոլ Հեգիսի համար, ով արժանացավ «Օսկար»-ի ամենաբարձր պատվին. նրա «Կործանում» ֆիլմը ճանաչվեց լավագույն կինոնկար, իսկ ինքը, Բոբի Մորեսկոյի հետ միասին, Օսկարներ ստացան ֆիլմի լավագույն սցենարի համար։

Լավագույն ռեժիսոր ճանաչվեց ծնունդով Թայվանից Էնգ Լին ՝ «Սապատավոր լեռը» ֆիլմի համար: Նա «Օսկար» շահած առաջին ասիացի ռեժիսորն է:

Տեսային էֆեկտների համար լավագույն ֆիլմ ճանաչվեց «Քինգ Քոնգ»֊-ը։
Նույն ֆիլմի մի քանի աշխատակիցներ աժանացան «Օսկար»-ի հնչյունների լավագույն համադրման համար։ Օտար լեզվով լավագույն ֆիլմ ճանաչվեց հարավաֆրիկյան «Ցոցին»։

Ջորջ Քլունին «Սիրիանա» եւ Ռեյչըլ Վայցին «Համառ պարտիզպանը» ֆիլմերի համար արժանացան մցանակի որպես լավագույն աջակցող դերասան եւ դերասանուհի։ Լավագույն հարդարանքի համար «Օսկար»-ի աժանացավ «Նարնիա» կինոնկարը։

«Ռեւոլվերը» ֆիլմը արժանացավ «Օսկար»-ի որպես լավագույն կարճամետրաժ կինոնկար։ Կարճ վավերագրական ֆիլմի համար «Օսկար» ստացավ «Ոսկե դարը», վարերագրական ֆիլմի համար՝ «Պինվգինի քայլք» ֆիլմը։ Ջոն Մայերը «Գեյշայի հուշերը» ֆիլմով ճանաչվեց արվեստի գծով լավագույն ռեժիսոր։ Նույն ֆիլմը մրցանակ բերեց նաեւ Դիոն Բիբիին՝ կինեմատոգրաֆիկ լավագույն աշխատանքի համար։ «Գեյշայի հուշերը» ֆիլմում «Օսկար»-ի արժանացավ Քոլին Էթվուդը՝ զգեստների ձեւավորման համար։


Արամ Վանեցյան, Լոս Անջելես