Հռոմի պապ Հովհաննես Պողոս Երկրորդի սպանությունը «պատվիրել» էր ԽՍՀՄ-֊ի առաջնորդ Լեոնիդ Բրեժնեւը. նման եզրակացության է եկել Իտալիայի խորհրդարանի հանձնաժողովը, որի զեկույցից այսօր հատվածներ է տպագրել իտալական մամուլը:
Ըստ այդ փաստաթղթի, որը ամբողջությամբ հրապարակվելու է այս ամիս, Բրեժնեւը հանձնարարել էր ԽՍՀՄ֊-ի Գլխավոր հետախուզական վարչությանը ֆիզիկապես վերացնել ծագումով լեհ Հռոմի պապին, որը Արեւելյան Եվրոպայի երկրների սոցիալիզմից ձերբազատվելու ջատագովն էր:
«Գլխավոր հետախուզական վարչությանը հանձնարարված էր իրագործել նորագույն պատմության ընթացքում նախադեպը չունեցող այդ սպանությունը», - պնդում են զեկույցի հեղինակները:
1981 թվականին թուրք Մեհմետ Ալի Ագջան մահափորձ կատարեց Հռոմի պապի դեմ: Հետաքննության ընթացքում քննարկվել էր նաեւ մահափորձի «խորհրդային հետքը», սակայն այդ վարկածը հաստատող բավարար ապացույցներ ձեռք չէին բերվել: