Վրաստանից 100 դիմում է ներկայացվել Ստրասբուրգի դատարան

Վրաստանի քաղաքացիները մոտ 100 դիմում են ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ ընդդեմ Վրաստանի կառավարության:

Վրաստանի արդարադատության փոխնախարար Կոտե Քորկելիան այսօր հայտնել է, որ դիմումներից 89-֊ը դատարանը որոշել է չքննարկել:

Մինչեւ այժմ Վրաստանի կառավարությունը հինգ գործ է տանուլ տվել, սակայն առայժմ դրանցից երկուսով՝ համապատասխանաբար 11 հազար եւ 200 հազար եվրոյի փոխհատուցումը չի վճարել:

Ներկայումս Ստրասբուրգի դատարանը քննում է Եհովայի վկաների հայցն ընդդեմ Վրաստանի: