Հայաստանի վարչապետը բժշկական հետազոտության է ենթարկվել

Կիրակի օրը Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հետազոտության է ենթարկվել «Նաիրի» բժշկական կենտրոնում:

Ինչպես հաղորդում է կառավարության մամլո ծառայությունը, Անդրանիկ Մարգարյանի մոտ հայտնաբերվել է «մրսածության հետեւանքով առաջացած տասներկումատնյա աղիքի բորբոքում»:

Նույն աղբյուրի համաձայն՝ «անհրաժեշտ բուժօգնությունն ստանալուց հետո վարչապետն առաջիկա օրերին կանցնի աշխատանքի»: