Իսրայելի բանակում ծառայող հայերը չեն դժգոհում

Ռիմա Միրզոյանը, թեեւ ընդամենը երեքուկես տարի է, ինչ ապրում է Իսրայելում, արդեն տիրապետում է եբրայերենին: Նա այժմ ծառայում է Իսրայելի բանակում: «Շատ քիչ հայ աղջիկներ են ծառայում Իսրայելի բանակում, սակայն ծառայողները իրենց պարտքը բարեխղճորեն են կատարում: Թեեւ ազատ ժամանակը շատ քիչ է՝ օրը սկսվում է 5:30-ից եւ ավարտվում 7:30-ին, միայն ուրբաթ եւ շաբաթ օրերին եմ կարողանում տեսնել ընկերներիս», - ասում է Ռիման:

Իսրայելական բանակում ծառայող հայերը չեն դժգոհում: Նախքան բանակ զորակոչվելը հանձնած քննությունից բարձր միավոր ստանալու շնորհիվ հայերի մեծ մասը ծառայում է կենտրոնում ու թիկունքում եւ ֆիզիկապես ավելի թեթեւ ծառայություն են անցնում:

Իսկ ինչպե՞ս են հանգստանում հայ եւ հրեա երիտասարդները: Ռիմայի խոսքերով, հայ երիտասարդները գերադասում են հավաքվել եւ հանգիստը անցկացնել միասին, իսկ հրեաները ավելի շատ սիրում են ժամանակն անցկացնել հիմնականում ավելի փոքր խմբերով:

Խոլուն քաղաքի բնակչուհի Սոֆյա Բերբերյանը արդեն երեք ամիս է, ինչ աշխատում է Իսրայելում, նա եւս ստացել է հայկական կրթություն: «Իսյարելում ապրող հայերը հայաստանցիներից գրեթե չեն տարբերվում, ուղղակի իսրայելցի հայ երիտասարդներն ավելի ինքնավստահ են, նրանց կյանքը ապահովված է, նրանք ունեն նաեւ աշխատանք»:

Միաժամանակ, ըստ տեղի հայ երիտասարդների, մտավախություն կա, որ մեծ քաղաքներում հայերը կարող են կորցնել իրենց էթնիկ ինքնությունը:


Արտյոմ Չեռնամորյան