Հայաստանի նախագահը իր հրամանագրով Արա Այվազյանին ազատել է Արգենտինայում Հայաստանի դեսպանի պարտականություններից եւ այդ պաշտոնում նշանակել է Վլադիմիր Կարմիրշալյանին:
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի արտգործնախարարությունը, 54-֊ամյա Վլադիմիր Կարմիրշալյանը վերջին տարիներին Հայաստանի դեսպանն էր Սկանդինավյան երկրներում:
Նա ավարտել է Մոսկվայի պետական համալսարանը եւ Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը:
1990 թվականին Կարմիրշալյանը գիտական աշխատանք է գրել «Հայ համայնքի դերը Արգենտինայի քաղաքական եւ սոցիալ֊տնտեսական կյանքում» թեմայով: