Վրաստանի խորհրդարանը մերժեց օմբուդսմենի՝ բոլոր եկեղեցիների միջեւ հավասարություն հաստատելու առաջարկը

Այսօր Վրաստանի խորհրդարանը հաստատեց օմբուդսմենի 2005 թվականի զեկույցը, բայց մերժեց նրա առաջարկը՝ բոլոր եկեղեցիների միջեւ հավասարություն հաստատելու վերաբերյալ:

Վրաստանի մարդու իրավունքների պաշտպան Սոզար Սուբարին առաջարկել էր փոխել Կոնկորդատը՝ Պետության եւ Վրաց ուղղափառ եկեղեցու միջեւ պայմանագիրը, եւ հավասարություն սահմանել Վրաստանում գործող բոլոր եկեղեցիների միջեւ:

Նախօրեին խորհրդարանական թեժ բանավեճի ընթացքում օմբուդսմենի առաջարկը խիստ քննադատության էր արժանացել: