«Հայաստանում վերականգնվում են այլախոհների դեմ պայքարի սովետական մեթոդները եւ վտանգված է իրավապաշտպանությունը», - այսօր հայտարարել է Հայաստանի Հելսինկյան կոմիտեն:
«Փետրվարի 4-֊ից 6֊-ը երեք օր շարունակ իշխանության վերահսկողության տակ գտնվող «Արմենիա», «TV5» եւ «Արմնյուս» հեռուստաընկերությունները եթեր հեռարձակեցին Հելսինկյան կոմիտեի գործունեությունը վարկաբեկելուն միտված մի հաղորդում, որտեղ փորձ էր արվում ԵԱՀԿ֊-ից ստացած դրամաշնորհով մեր իրականացրած գործունեությունը ներկայացնել որպես լրտեսություն», - ասվում է իրավապաշտպան կազմակերպության հայտարարությունում:
Նշված է նաեւ, որ «հաղորդման հեղինակները խաբեությամբ հարցազրույց են վերցրել Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանից եւ Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանից ու իրենց ուզած ձեւով մոնտաժելով՝ ծառայեցնել իշխանական քարոզչությանը»:
«Ցավալի է, որ «Արմենիայի», «Արմնյուսի» եւ «TV5»֊ի համասեփականատեր, ամերիկահայ Ջերարդ ԳաՖեսճյանի ներդրումները ծառայում են իշխանության քարոզչությանը, ապատեղեկատվություն տարածելուն եւ սովետական հակալրագրության վերածննդին», - ասված է հայտարարության մեջ:
Հայտարարության հեղինակները գտնում են, որ «Հայաստանում սկսվող հարձակումները անմիջականորեն հրահանգված են Ռուսաստանից, որտեղ մեծածավալ հալածանք է սկսվել հասարակական կազմակերպությունների դեմ»: