Ղարաբաղում նոր գլխավոր դատախազ է նշանակվել

Լեռնային Ղարաբաղի նախագահի հրամանագրով այսօր Մավրիկ Ղուկասյանը կենսաթոշակի անցնելու կապակցությամբ ազատվել է գլխավոր դատախազի պաշտոնից, եւ նրա փոխարեն գլխավոր դատախազ է նշանակվել Արմեն Զալինյանը, որը մինչ այդ նախագահի աշխատակազմի ղեկավարն էր:

Ղարաբաղի նախագահի մամլո ծառայությունը հաղորդում է նաեւ, որ նախագահի աշխատակազմի ղեկավար է նշանակվել Ղարաբաղի անվտանգության խորհրդի քարտուղար Կարեն Բաբուրյանը:

Այսօր էլ Արկադի Ղուկասյանը գլխավոր դատախազության աշխատակազմին է ներկայացրել Արմեն Զալինյանին: