Եվրախորհրդի քարտուղարը «նորամուծություններ» է խոստանում Ղարաբաղի հարցում

«Վեց շաբաթ անց ղարաբաղյան խնդրի լուծման հարցում նորամուծություններ կհայտնվեն», - ըստ «Ազերիպրես» գործակալության, հայտարարել է Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դեւիսը:

Նա հիշեցրել է, որ Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հերթական հանդիպումը տեղի կունենա փետրվարի սկզբին Փարիզում, սակայն ձեռնպահ է մնացել այդ նորամուծությունների վերաբերյալ մեկնաբանություններից: