Սերժ Սարգսյանը մեկնեց Մոսկվա

Հայաստանի նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար, հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը ուրբաթ օրը մեկնել է Մոսկվա:

Հայաստանի պաշտպանության նախարարի մամլո ծառայությունը հաղորդում է, որ Մոսկվայում Սերժ Սարգսյանը կհանդիպի Ռուսաստանի տրանսպորտի նախարար, հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Իգոր Լեւիտինի հետ:

Հունվարի 22-ին Սերժ Սարգսյանը՝ Հայաստանի նախագահի գլխավորած պատվիրակության կազմում կմասնակցի «Ռուսաստանում Հայաստանի տարվա» բացման միջոցառումներին: